ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.06.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.06.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-06-2019


Տեխնածին պատահարներ

ՃՏՊ         

Հունիսի 10-ին ժամը 22:15-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Ծ.-ի վարած «ՕՊԵԼ ԶԱՖԻՐԱ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Մ.-ի վարած ավտոմեքենաները: ՃՏՊ-ի արդյունքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան ճանապահի երթևեկելի գոտուց դուրս է եկել, բախվել ճանապահին կայանված Մարտունու շրջանի Պառավաթումբ համայնքի բնակիչ Ս. Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ա.-ին պատկանող «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենաներին: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

 

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում          

Հունիսի 10-ին ժամը 09:40-ին Շահումյանի  ԱԻ  բաժնից  տեղեկություն  է ստացվել,  որ շրջանի «Այրում» կոչվող տեղանքում հայտնաբերվել է մեկ միավոր (БМ-21) տիպի արկ և մեկ միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 18:10-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի տարածքում իրականացվել է պայթուն՝ մեկ միավոր հակատանկային ական (ПМ-62) և մեկ միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց 8 կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

***

  

Գրանցվել է հրդեհի 8 դեպք:

***

Կենցաղային  պատահարներ

Հունիսի 10-ին ժամը 09:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից  ահազանգ է ստացվել, որ քաղաքի Հեքիմյան 14բ հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Հունիսի 11-ին ժամը 06:58-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Հախումյան 5 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և բացել դուռը: