ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին

11-06-2019


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին:

Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում: