ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.06.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.06.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-06-2019


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի ոչնչացում

Հունիսի 11-ին ժամը 09:08-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ սակրավորական խումբը մեկնել է Շահումյանի շրջանի «Այրում» կոչվող տեղանք՝ 10.06.2019թ. հայտնաբերված երեք միավոր (БМ-21) տիպի արկ և մեկ միավոր ձեռքի նռնականետի նռնակը ոչնչացնելու: Ժամը 12:10-ին իրականացվել է պայթյուն՝ 21 կգ 380 գ տրոտիլ էկվիվալենտ  հզորությամբ:

     

***

 

Գրանցվել է հրդեհի 12 դեպք

*** 

 

        

Կենցաղային կանչեր

Հունիսի 11-ին  ժամը  21:32-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սախարովի 23 հասցեից հիվանդ 59-ամյա Ա. Ս.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

*** 

Հակակարկտային կայանների գործարկում

Հունիսի 11-ին ժամը 15:05-ից մինչև ժամը 15:43-ը կարկտահարման վտանգի պատճառով Ասկերանի շրջանի տարածքում գործարկվել է 41 միավոր «Զենիթ» հակակարկտային  կայան`84 անգամ,  արձակվել է 10080  կրակոց:

***

Հունիսի 11-ին ժամը 18:57-ից մինչև ժամը 20:10-ը կարկտահարման վտանգի պատճառով Ասկերանի շրջանի տարածքում գործարկվել է 42 միավոր «Զենիթ» հակակարկտային  կայան`89 անգամ,  արձակվել է 10680  կրակոց: