ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.07.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.07.2019թ. ժ.08:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

05-07-2019


Հրդեհներ 

 

Գրանցվել է հրդեհի 20 դեպք:

 

Կենցաղային  պատահարներ

Հուլիսի 4-ին ժամը 12:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից  ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մ. Գոշ 3 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Հուլիսի 1-ին ժամը 07:00-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 2 հասցեից հիվանդ Հ. Գ.-ին (1969թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: