ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.07.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.07.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-07-2019


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում         

Հուլիսի 8-ին ժամը 09:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութի շրջանի Մեծ թաղեր համայնքի տարածքում հայտնբերվել է զինամթերք՝ մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Մեծ թաղեր համայնքի տարածքում իրականացվել է պայթյուն՝ (մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ) 227գ տրոտիլ էկվիվալենտ  հզորությամբ:

***

Հուլիսի 8-ին ժամը 09:22-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութի շրջանի «Խուրհատ» կոչվող տեղանքում հայտնբերվել է զինամթերք (մեկ միավոր ձեռքի հակատանկային նռնականետի կրակոց): ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը Հադրութի շրջանի Մեծ թաղեր համայնքի տարածքից մեկնել է նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: «Խուրհատ» կոչվող տեղանքում իրականացվել է երկու պայթյուն՝ (երկու միավոր ՀՄՄ-1 արկ) 1 կգ 800գ տրոտիլ էկվիվալենտ  հզորությամբ:

 

 

             

Հրդեհներ                                           

Գրանցվել է հրդեհի 18 դեպք:

 

 

Կենցաղային  պատահարներ

Հուլիսի 8-ին ժամը 10:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Հուլիսի 8-ին ժամը 15:41-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը:

***

Հուլիսի 8-ին ժամը 18:14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը:

***

Հուլիսի 9-ին ժամը 07:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 23 շենք բն. 30 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: