ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱԻՊԾ փրկարարական ուժերն իրականացրել են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներ

09-07-2019


Այսօր ժամը 15:00-ին մայրաքաղաքում սկսվել է հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ:

Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև ՓՈՒՎ հրշեջ-փրկարարները:

Անձրևի և քամու հետևանքով Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ,  ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել են էլեկտրալարեր և այլն: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտվում է։