ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.07.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.07.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-07-2019


Կենցաղային  պատահարներ

Հուլիսի 10-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14ա շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈԻՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը:

***

Հուլիսի 10-ին ժամը 13:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4Բ բն 3 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

        

Հրդեհներ

Գրանցվել է հրդեհի 2 դեպք: