ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.08.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.08.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-08-2019


Տեխնածին պատահարներ     

Զինամթերքի ոչնչացում

Օգոստոսի 5-ին ժամը 13:14-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի բնակիչը Նոր Հայկաջուր համայնքի տարածքում հայտնաբերել է մեկ միավոր ձեռքի նռնակ:

Ժամը  16:20-ին Մարտակերտի ՀՓՄ-ի  հրշեջ-սակրավորները մեկնել  են  դեպքի վայր:  Ժամը 17:10-ին իրականացվել է պայթյուն 175 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ:

        

 

Բնածին պատահարներ 

Հրդեհներ

Գրանցվել է հրդեհի 11 դեպք:


Կենցաղային կանչեր

Օգոստոսի 5-ին ժամը 23:28-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Տ.Մեծ հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: