ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 06.08.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 07.08.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-08-2019


Տեխնածին պատահարներ

ՃՏՊ                     

Օգոստոսի 6-ին ժամը 23:35-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Կարմիր շուկա ճանապարհի 33-րդ կմ վրա տեղի է ունեցել  ՃՏՊ: Նախնական տվյալներով Սեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Բ.-ն (ծնվ.1966թ) իր վարած «ՏՈՅՈՏԱ ՖՈւՐԱՆԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: ՃՏՊ-ի արդյունքում կա տուժած: Մարտունու ՀՓՄ-ին կից Կարմիր շուկայի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր: Հրշեջ-փրկարարները տուժած Հ. Բ.-ին շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար:     

        

Զինամթերքի ոչնչացում         

Օգոստոսի 6-ին ժամը 12:54-ին <<The HALO Trust>> ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ Հադրութի շրջանի Սարինշեն համայնքի տարածքում <<The HALO Trust>> ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից իրականացվելու է պայթյուն՝ մեկ միավոր (հակահետևակային ական ПМН-2) 200գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Զինամթերքի հայտնաբերում         

Օգոստոսի 6-ին ժամը 09:25-ին <<The HALO Trust>> ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բազմատուս համայնքի տարածքում հայտնաբերվել է մեկ միավոր ուղղաթիրի հրթիռ (НУРС):

 

Բնածին պատահարներ            

Հրդեհներ

 

Գրանցվել է հրդեհի 13 դեպք:

 

Կենցաղային  պատահարներ                

Օգոստոսի 6-ին ժամը 09:31-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Արցախյան 2 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և բացել դուռը: