ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.08.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ .09.08.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-08-2019


Տեխնածին պատահար

Զինամթերքի ոչնչացում

Օգոստոսի 8-ին ժամը 09:30-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը մեկնել է Հադրութի շրջանի Ցոր համայնքի տարածք 07.08.2019թ. հայտնաբերված տարբեր տեսակի զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը՝ 4  միավոր ինքնաշեն, 2 միավոր հակատանկային և 2 միավոր 60մմ ականանետի ականներ են: Ժամը 13:05-ին նշված վայրում իրականացվել է պայթյուն՝ 25 կգ 60 գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով:

 

Բնածին պատահար

Հրդեհ

Գրանցվել է հրդեհի 11 դեպք:

 

 

Կենցաղային  կանչ

Օգոստոսի 8-ին ժամը 17:34-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4ա  հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Օգոստոսի 8-ին ժամը 20:52-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 8 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, որի ներսում գտնվում են բնակիչները՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Օգոստոսի 8-ին ժամը 22:58-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Գ.Նժդեհ 23 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, որի ներսում գտնվում են բնակիչները՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ի ավտոմեքենան մեկնել է կանչի վայր և բացել դուռը: