ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ տնկարանային տնտեսության տարածքում

23-08-2019


Օգոստոսի  22-ին ժամը 14:14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ  է  ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող տնկարանային տնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:  
 
Քամու օգնությամբ արագ տարածվող հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 5 հրշեջ մեքենա: Օգնության է մեկնել նաև ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին հետևել է ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել օգոստոսի 23-ին՝ ժամը 08:30-ին: Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արկադի Խաչատրյանը հրդեհի վայրում ստացել է այրվածքներ և տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ:
 
Հրդեհի հետևանքով լրիվությամբ այրվել է մեկ միավոր գյուղատնտեսական նշանակության տրակտոր, մասնակի քարե շինության տանիք, վառելափայտ, չոր խոտատարածք և թփեր: Մակերեսը ճշտվում է:
 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: