ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 03.09.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 04.09.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

04-09-2019


Կենցաղային կանչեր 

Սեպտեմբերի 3-ին ժամը 11:03-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14ա հասցեում  փակվել  է բնակելի շենքի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Սեպտեմբերի 3-ին  ժամը  13:11-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2  հասցեում գտնվող բնակելի շենքի խափանված  վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը:

***

Սեպտեմբերի 3-ին  ժամը  02:34-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 21 հասցեից հիվանդ 57-ամյա Վ. Մ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: