ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.10.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.10.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-10-2019


Հոկտեմբերի 6-ին  ժամը  08:32-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ -ից  տեղեկություն է ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Գայի 11 հասցեից հիվանդ 34-ամյա Ա.Խ-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:33-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայրև տեղափոխել հիվանդին:

                                                                     ***

         Հոկտեմբերի 6-ին  ժամը  08:40-ին  քաղաքացի Մ.Դ-ից ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների 34 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:43-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: