ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 07.10.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.10.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-10-2019


Չոր խոտատարածք                   

           Հոկտեմբերի 7-ին ժամը 14:20-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել` Մարտունի քաղաքի Օգոստոսի 17 փողոցում բռնկված հրդեհի մասին: Ժամը 14:19-ին Մարտունու ՀՓՄ-ից մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, լիկվիդացվել` ժամը 15:15-ին: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և թփեր, մոտ 1000 մ2 մակերեսով:

           

Կենցաղային  պատահարներ 

       Հոկտեմբերի  7-ին  ժամը 21:25-ին քաղաքացի Մ. Զ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյանի  4  հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, որի ներսում գտնվում է անչափահաս երեխա ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 21:26-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: