ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Վլադիկ Խաչատրյանն ընդունել է «Code3 Angels» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

08-10-2019




Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող «Code3 Angels» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը կազմակերպության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը, որը վերաբերում է ժամանակակից պահանջներին համապատասխան առաջին բուժօգնության մատուցմանը և դրա խնդիրներին:

Նրանք պատրաստակամություն են հայտնել ԱԻՊԾ մասնագետների համար կազմակերպել դասընթացներ` իրենց փորձառությունը և հմտությունները փոխանցելու նպատակով:

Վերջում «Code3 Angels» կազմակերպության ներկայացուցիչները ԱԻՊԾ փրկարարական անձնակազմին նվիրել են հատուկ հանդերձանքներ և առաջին բուժօգնության համար նախատեսված զանազան պարագաններ:

Վլադիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ներկայացուցիչներին, ընդգծելով նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, և նշել, որ այս ամենը կխթանի ԱԻՊԾ մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը: