ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.10.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.10.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-10-2019


 Հրդեհ

           Ավտոմեքենա

           Հոկտեմբերի 8-ին ժամը 12:29-ին  Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել`Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում  բռնկված  հրդեհի մասին:  Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը  12:29-ին  Մարտակերտի  ՀՓՄ-ից մեկ  մարտական  հաշվարկով  մեկնել  են  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել` ժամը 12:50-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

          Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի`նախնական տվյալներով լրիվությամբ այրվել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ն. Ա-ին պատկանող  «Ֆորդ տրանզիտ»  մակնիշի  35 ТТ 738  պ/հ  ավտոմեքենան (վարորդ Ա. Ա.):

 

 
   Բնակելի տուն

           Հոկտեմբերի 8-ին ժամը 19:15-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել`Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 19:14-ին Քաշաթաղի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր: Ժամը 19:23-ին նույն ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկով  ևս մեկնել է օգնության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:56-ին, մարվել` ժամը 23:45-ին:Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

            Ըստ Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի` լրիվությամբ այրվել է Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքի բնակիչ Ա. Ա-ին պատկանող մեկհարկանի,երկու սենյականոց բնակելի տունը:

           

   Կենցաղային                                                   

           Հոկտեմբերի 8-ին ժամը 12:03-ին քաղաքացի Ն. Հ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյանի 13 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, որի ներսում գտնվում է անչափահաս երեխա՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:04-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: