ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրդեհի դեպք է գրանցվել Ստեփանակերտում

25-10-2019




Այսօր ժամը 12:24-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Թամանյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ-փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում հրդեհը մարվել է:

Հրդեհի հետևանքով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ. Ա-ին պատկանող բնակելի տան պահոցի տանիքն ամբողջությամբ: Տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման պատճառը և հասցված նյութական վնասի չափերը ճշտվում են: