ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Արցախում նշվել է ԱԻՊԾ համակարգի աշխատակցի տոն օրը

30-10-2019







Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը և ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատմությունը և այս 27 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրների լուծում:

Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ Նախագահի, ԱԻՊԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի, ՊԲ հրամանատարի, ոստիկանապետի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով:

Միջոցառման վերջում՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների հանդիսավոր երթից հետո, Բակո Սահակյանը ԱԻՊԾ տնօրենի ուղեկցությամբ շրջագայել է ծառայության տարածքում, հետևել է համակարգի տեխնիկական միջոցների ու սարքավորումների ցուցադրությանը և ԱԻՊԾ հատուկ ստորաբաժանման ցուցադրական վարժանքին: