ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.11.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.11.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-11-2019


ՃՏՊ

   Նոյեմբերի 5-ին ժամը 9:48-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի 37-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Ժամը 9:49-ին Շուշիի ՀՓՄ-ից մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր`օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Գ-ն (ծնված 1990թ.) իր վարած <<ՆԻՍԱՆ ՏԻԴԱ>> մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
 ՃՏՊ հետևանքով` վարորդ Ա. Գ-ին, ուղևորներ Ա.Ա-ին (Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, ծնված 1996թ.) և Ի. Մ-ին (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ծնված 1985թ.) Շուշիի ՀՓՄ-ի և շտապ օգնության ավտոմեքենաներով, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են <<Հանրապետական բժշկական կենտրոն>> ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` վարորդ Ա.Գ-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ ուղևորներինը` բավարար:

                                                                                               ***

      Նոյեմբերի 6-ին ժամը 00:14-ին ԱՀ ոստիկանության ՊԱՏ կետից  ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան փողոցում  տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Գ-ը (ծնվ.1993թ.)  իր վարած «ԲՄՎ X6» մակնիշի 36MT691 պ/հ ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել: Ժամը 00:15-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ  չկան: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը հոսանքազրկել  է ավտոմեքենան և վերադարձել:

 
Կենցաղային  պատահար                                        

  Նոյեմբերի 5-ին ժամը 11:18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 1 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:18-ին  ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

 Հրդեհներ

Գրանցվել է հրդեհի 1 դեպք :