ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 06.11.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 07.11.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

07-11-2019


Տեխնածին պատահարներ  

Հրդեհ

    Նոյեմբերի 6-ին ժամը 10:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 10:35-ին Ասկերանի ՀՓՄ-ին կից Սարուշենի ՀՓՋ-ից  մարտական  հաշվարկով մեկնել  է դեպքի վայր:  Տեղ է հասել ժամը 10:40-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել`ժամը 11:50-ին: Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի` նախնական տվյալներով մասնակի այրվել է Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Հ. Ա-ին պատկանող երկհարկանի տան հյուրասենյակի պատուհանը,  մահճակալը, երկու հատ աթոռ և մեկ մանկական հեծանիվ` լրիվությամբ:                             

                                                                                                      ***

     Նոյեմբերի 6-ին ժամը 12:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ղ-ից տեղեկություն  է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հարությունյան 19 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:16-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել` 13:20-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի նախնական տվյալներով  այրվել է մոտ 50X30 մ չոր խոտ և աղբ:

          

                                                                                                      ***

Կենցաղային կանչեր

     
   Նոյեմբերի 6-ին ժամը 10:06-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-նից  տեղեկություն է ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 2ա հասցեում գտնվող «Տուն ինտեռնատ» ՊՈԱԿ-ից հիվանդ 81-ամյա Բ.Ա-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:07-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և տեղափոխել հիվանդին: