ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածին

11-11-2019


ՃՏՊ

   Նոյեմբերի 8-ին ժամը 19:53-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ժամը 19:52-ին Ասկերանի ՀՓՄ-ից մարտական հաշվարկով մեկնել են  դեպքի վայր, ժամը 19:58-ին նույն ՀՓՄ-ից ևս  մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի  վայ:

 Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 2-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ՝ իրար են բախվել ՌԴ Ինգուշետիյաի  քաղաքացի Մ. Բ-ի (ծնվ.1966թ)  վարած բեռնատար «MAN» մակնիշի և Ասկերան քաղաքի բնակիչ Գ. Հ-ի (ծնվ.1987թ) վարած «ՎԱԶ-099» մակնիշի ավտոմեքենաները,ինչի հետևանքով բեռնատար ավտոմեքենայից առաջացել է վառելիքի արտահոսք: Մինչև հրշեջ-փրկարարների տեղ հասնելը «ՎԱԶ-099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Ասկերան քաղաքի Կամո 48 հասցեի բնակիչ Ա. Հ-ը (ծնվ.2010թ) ճակատի շրջանի թեթև մարմնական վնասվածքով ազգականների կողմից տեխափոխվել է քաղաք Ստեփանակերտ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ նշված հիվանդանոցի  հերթապահ բուժքրոջ` Ա.Հ-ն ստանալով համապատասխան օգնություն,  դուրս է գրվել հիվանդանոցից  բավարար վիճակում :