ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար և Նոր Խարխափուտ համայնքների մերձակա տարածքներում նոյեմբերի 11-ից բռնկված հրդեհի օջախները լիամարվել են այսօր կեսօրին

13-11-2019




Շահումյան շրջանի Նոր Կարաչինար և Նոր Խարխափուտ համայնքների մերձակա տարածքներում նոյեմբերի 11-ից բռնկված հրդեհի օջախները լիամարվել են այսօր կեսօրին:
 
Նոյեմբերի 11-ին ժամը 09:30-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար համայնքի վարչական տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 09:30-ին Շահումյանի ՀՓՋ-ից հրշեջ մեքենան իր մարտական  հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ հրդեհը մարելու նպատակով: Քամու ուղեկցությամբ հրդեհն արագ տարածվել է Նոր Խարխափուտ համայնքի ուղղությամբ:
 
Առաջին օրը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են մինչև ուշ երեկո:
Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները և ելնելով անվտանգության նկատառումներից՝ գիշերային ժամերին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, վերահսկվել այդ ընթացքում և վերսկսվել վաղ առավոտից:
 
Նոյեմբերի 12-ին ողջ օրվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են: Աշխատանքներին ներգրավվել են նաև Նոր Կարաչինար ու Նոր Խարխափուտ համայնքի բնակիչներ, N զորամասի զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ:
 
Նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան հրդեհաշիջման աշխատանքները դարձյալ վերսկսվել են: Ժամը 10:10-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, իսկ 13:55-ի դրությամբ՝ լիամարվել:
 
Հրդեհի հետևանքով անտառածածկ հատված չի վնասվել, այրվել է չոր խոտածածկ տարածք, մակերեսը ճշտվում է: