ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մահվան ելքով վրաերթ

18-11-2019


 Նոյեմբերի 17-ին ժամը 22:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Հ-ից (ծնվ.1977թ) ահազանգ է ստացվել, որ ժամը 22:27-ին Մ. Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել  ՃՏՊ: Նախնական տվյալներով իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ. Ա-ին (ծնվ.1963թ):

Շտապ օգնության ավտոմեքենայով տուժածին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` ժամը 00:50-ի սահմաններում Լ. Ա-ն մահացել է: