ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 27.11.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 28.11.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

28-11-2019


Հրդեհ

 Նոյեմբերի 27-ին ժամը 09:42-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի. Փ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 12 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է հագուստի խանութ: Ժամը 09:43-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր հրդեհը մարելու նպատակով: Ժամը 09:44-ին կանչի վայր է մեկնել նաև ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:59-ին, մարվել` ժամը 10:23-ին:
Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի`նախնական տվյալներով այրվել է Լ.Պ-ին (Ստեփանակերտ քաղաքի հասցեի բնակիչ) պատկանող հագուստի խանութում առկա հագուստը և կախովի առաստաղը՝ մասնակի:
Վնասի չափը ճշտվում է:

Կենցաղային  պատահարներ

 Նոյեմբերի 27-ին ժամը 10:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 15 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:24-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

                                                                                                                           ***

 Նոյեմբերի 27-ին ժամը 18:19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ.Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 10 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ժամը 18:21-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

                                                                                                                           ***

  Նոյեմբերի 28-ին ժամը 00:09-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ վատառողջ Ս. Ղ-ին (1953 թ. ծնվ.) Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների 111 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 00:11-ին ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և տեղափոխել հիվանդին:

                                                                                                                             ***

  Նոյեմբերի 28-ին ժամը 07:10-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ վատառողջ Ա. Պ-ին (1938 թ. ծնվ.) Ստեփանակերտ քաղաքի Գագարինի 3 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 07:12-ին ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայրև տեղափոխել հիվանդին: