ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 30.11.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 01.12.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

02-12-2019


Հրդեհ

  Նոյեմբերի 30-ին, ժամը 14:53-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ ժամը 14:52-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր  քաղաքի 6-րդ թաղամասում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:53-ին Քաշաթաղի ՀՓՄ-ից մարտական  հաշվարկով  մեկնել են դեպքի  վայր: Ըստ Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի՝ այրվել է  Քաշաթաղի շրջանի Բերձոր  քաղաքի 6-րդ թաղամասի 69 հասցեի բնակիչ՝Կ, Մ-ին (ծնվ.1951թ.) պատկանող բնակելի տան բակում, չոր խոտատարածք, մակերեսը ճշտվում է:

                                                                            ***

    Նոյեմբերի 30-ին ժամը 17:50-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով  այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:51-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի մարտական հաշվարկով մեկնել  են  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել` ժամը 18:13-ին: Ըստ  ՓՈԻՎ  ՀՓՄ-ի ՝այրվել է մոտ 30X4 մ չոր խոտատարածք: