ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կոչ է անում ամենուր խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները

27-12-2019




Տարվա այս շրջանի համար աննախադեպ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ վերջին օրերին հանրապետության տարածքում զգալիորեն աճել են խոտածածկ և անտառածածկ տարածքներում գրանցված հրդեհների դեպքերը:

Նշված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց բռնկման հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդկային գործոնը՝ բնակչության կողմից հակահրդեհային նորմերի և կանոնների անտեսումը և չպահպանումը:

Հետագա հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կրկին դիմում է հանրապետության բնակչությանը՝ կոչ անելով ամենուր խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները, առավել ուշադիր լինել հատկապես տնամերձ հողատարածքներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս, վերահսկել չոր խոտատածածկ տարածքների այրման ամբողջ ընթացքը:

Հրդեհների բռնկման պատճառ հանդիսացած անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգի համաձայն:Հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի դեպքում զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ բջջային անվճար հեռախոսահամարներով՝ 101, 911, 112: