ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.01.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.01.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-01-2020


 Հրդեհ

 Հունվարի 11-ին ժամը 15:56-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրասյուն: Ժամը 15:55-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:
 Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի՝ այրվել է փայտե  էլեկտրասյուն՝ մասնակի:

            

Կենցաղային  կանչ

 Հունվարի  11-ին ժամը 17:22-ին քաղաքացի Ս․ Մ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:24-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: