ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.01.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.01.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-01-2020


Հրդեհ


Հունվարի 12-ին ժամը 18:04-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել Ասկերան քաղաքի Արցախյան թաղամասում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 18:03-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկով մեկնել  են  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել` ժամը 18:33-ին: Այրվել է մոտ 700 մ2 չոր խոտատարածք:


Կենցաղային կանչեր


Հունվարի  12-ին ժամը 11:38-ին քաղաքացի Ա․Գ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 12 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:40-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

                                                                                     ***

Հունվարի  12-ին ժամը 13:20-ին  «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ -ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 3 հասցեից հիվանդ Ա․ Մ-ին (ծնվ.1941թ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:21-ին ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և տեղափոխել հիվանդին :