ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ փողոցում

13-01-2020


  ՃՏՊ


Հունվարի 12-ին ժամը 15:48-ին քաղաքացի Հ.Գ-ից ահազանգ է ստացվել,որ Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ  փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Ժամը 15:49-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել  է, որ Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծի 38 հասցեի մոտակայքում Ստեփանակերտ քաղաքի Նոր Զորգե 3 հասցեի բնակիչ Վ. Կ-ն (ծնվ.1956 թ.) իր  վարած «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Փրկարարները Վ.Կ-ին տեղափոխել են   շտապ  օգնության  ավտոմեքենա և  հոսանքազրկել վթարված ավտոմեքենան։

Բժիշկները Վ.Կ-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, որից հետո նա հրաժարվել է տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ :