ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ Բերձոր քաղաքի 6-րդ թաղամասում

20-01-2020


ՃՏՊ

 Հունվարի  19-ին ժամը 22:29-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր քաղաքի 6-րդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ նախնական տվյալներով ավտոմեքենա է կողաշրջվել: Ժամը 22:25-ին Քաշաթաղի ՀՓՄ-ից  մեկ մարտական հաշվարկով մեկնել  են դեպքի վայր՝ օգնություն  ցուցաբերելու նպատակով։ Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 22:23-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի Ջանիբեկյան 2 հասցեի բնակիչ Ա․ Հ-ն (ծնվ. 1988թ.) իր վարած «Mitsubishi Pajero»  մակնիշի  ավտոմեքենայով Բերձոր քաղաքի 6-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և ճամփեզրին  կողաշրջվել: ՃՏՊ հետևանքով տուժած չկա: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: