ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Դժբախտ պատահար՝ մահվան ելքով

31-01-2020


           

Այսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը:

Ժամը 17:14-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Ժամը 17:24-ին փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը ևս մեկնել է դեպքի վայր:

Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ 2011թ. ծնված Հ.Կ-ի դին: