ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.02.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.02.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-02-2020


 Հրդեհ           


Փետրվարի 11-ին ժամը 15:59-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Մարտակերտի շրջանի Հարգոմեր համայնքի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի առանձնատուն: Ժամը 15:58-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:  Տեղ հասնելուն պես պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի՝  այրվել է Հարգոմեր համայնքի բնակիչ Հ․ Բ-ին պատկանող առանձնատան մուտքի առաստաղը մոտ 2 մ2 և տանիքը մասնակիորեն:  Հրդեհաշիջմանը մասնակցել են 40 բնակիչ:   


 
Կենցաղային  պատահարներ               


Փետրվարի 11-ին ժամը 08:49-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ -ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան 17 շենք  հասցեից հիվանդ Տ․ Ա-ին (1937թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:50-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: