ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.02.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.02.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-02-2020


Հրդեհ

 Փետրվարի 12-ին ժամը 14:37-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից  ահազանգ է ստացվել Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի տարածքում բռնկված  հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 14:37-ին Շահումյանի ՀՓՋ-ից    հրշեջ մեքենան  մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել`ժամը 15:39-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է 10 բնակիչ Եղեգնուտ համայնքից : Հրդեհի հետևանքով զոհ, տուժած չկա :Ըստ Շահումյանի շրջանային ԱԻ բաժնի-ԲՏՊ՝ այրվել է Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի բնակիչ Ա․ Հ-ին (ծնվ.1967թ.) պատկանող մեկ հարկանի բնակելի տան տանիքը (12 X 12 մ մակերեսով)՝ լրիվությամբ: 


 Կենցաղային  կանչ


Փետրվարի 12-ին ժամը 13:05-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ անբարենպաստ եղանակային պայմանների (ձյուն, բուք, մերկասառույց) պատճառով ՀՀ Ապարան քաղաքի բնակիչ Ա․ Հ-ն  «Opel Vectra» մակնիշի  ավտոմեքենայով  մնացել է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին: Հրշեջ-փրկարարները Շահումյանի շրջանի Խարխապուտի հսկիչ անցագրային կետում  անվտանգություն ապահովելու ժամանակ Ա.Հ-ին համապատասխան օգնություն են ցուցաբերել :