ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 13.02.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 14.02.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

14-02-2020


Հրդեհ

         
Փետրվարի 13-ին ժամը 15:57-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 15:57-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է տվյալ տեղամաս : Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել` ժամը 16:45-ին: Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի՝  նախնական տվյալներով ծխահարվել է Մ․ Ս-ին (Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ, 1959 թ. ծնվ.) պատկանող բնակելի երկհարկանի տան 2-րդ հարկի պատշգամբի ծածկի փայտյա կոնստրուկցիաները՝ մոտ 2 x 3 մ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 10 բնակիչ տվյալ համայնքից:


Կենցաղային
  պատահարներ

 Փետրվարի 13-ին ժամը 22:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Պ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի  կամրջի տակից կախված սառույցները վտանգ են ներկայացնում անցորդներին: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Ժամը 22:08-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը: