ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Պատահար՝ մահվան ելքով. ավտոմեքենան գլորվել է ձորը

25-02-2020




Ժամը 21:22-ին Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 21:45-ին: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի պատկանող «Mitsubishi L 200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս-ին՝ ծնվ.1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Ս-ն (ծնվ.1990թ.) մահացել է:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել դին և տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի ավտոմեքենա: