ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 19.03.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.03.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20-03-2020


 ՃՏՊ

 Մարտի 19-ին ժամը 21:34-ին քաղաքացի Գ. Հ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 18 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը: Ժամը 21:35-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե` օգնություն ցուցաբերելու համար: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 19:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 18 հասցեի դիմաց նույն քաղաքի Մարտունի 8  հասցեի բնակիչ Դ. Ա-ն (ծնվ.1988թ.) իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Էլեկտրասյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած չկա: