ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 22.03.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.03.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23-03-2020


Հրդեհներ

Մարտի 23-ին ժամը 00:23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 21 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբարկղ: Ժամը 00:24-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը  00:44-ին, լիկվիդացվել` ժամը 01:13-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի ` այրվել է աղբարկղի աղբը:


Կենցաղային
  պատահարներ


Մարտի 22-ին ժամը 12:58-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ Ի. Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 46 շենք  հասցեից հիվանդ Ե․ Գ-ին (1955թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:00-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: 

                                                                                              ***

Մարտի 22-ին ժամը 14:52-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ Ի. Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ. Իսակովի 5 շենք   հասցեից հիվանդ Ս․Ս-ին (1955թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:54-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: