ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 24.03.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 25.03.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25-03-2020


Հրդեհ


Մարտի 24-ին, ժամը 12:30-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի մոտակա տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:31-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր՝ հրդեհը մարելու նպատակով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել` ժամը 14:30-ին:  Ըստ ՓՈՒՎ ՀՓՄ-ի ՝ այրվել է չոր խոտ և թփեր մոտ 1,5 հա:

                                                                                    
Կենցաղային  պատահարներ


Մարտի 24-ին, ժամը 09:04-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ․ Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տերտերյան 1 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:06-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

                                                                                                ***

Մարտի 24-ին, ժամը 18:12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 12 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:13-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: 

                                                                       ***

Մարտի 24-ին ժամը 20:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ․Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 29  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:02-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռ: