ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 19.05.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.05.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20-05-2020


Կենցաղային  պատահարներ

Մայիսի 19-ին ժամը 10:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 16  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:35-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր ու բացել դուռը: 

                                                                                       ***

Մայիսի 19-ին, ժամը 11:13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանց 11  հասցեից վատառողջ Ա.Ա-ին (1967թ. ծնվ.) Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:15-ին ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և տեղափոխել հիվանդին: 

                                                                                       ***

Մայիսի 19-ին, ժամը 20:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ն-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան 5 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:59-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: