ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 20.05.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 21.05.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21-05-2020


 Հրդեհ 

Մայիսի 21-ին, ժամը 07:44-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:41-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտ քաղաքի Սախարովի 2 ա հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է եղևնու ծառ: Ժամը 07:42-ին Մարտակերտի ՀՓՄ-ի  հրշեջ մեքենան  մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Տեղ է հասել ժամը 07:44-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:55-ին, մարվել` ժամը 08:05-ին:
 Ըստ Մարտակերտիւ շրջանային ԱԻ բաժնի ՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 3 մ2 աղբ: