ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 21.05.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.05.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22-05-2020


Կենցաղային  պատահարներ     


Մայիսի 21-ին, ժամը 13:12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Գ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 5ա  հասցեի բնակիչ Ն. Գ-ն (ծնվ. 1999թ.) չի արձագանքում ահազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:13-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբն մեկնել է կանչի վայր՝ բացել դուռը:

                                                                                      ***

Մայիսի 21-ին, ժամը 14:50-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Մ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ն. Ստեփանյան 9 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:50-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը: