ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Կարեն Սարգսյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային հումանիտար կազմակերպության ծրագրի ղեկավարին

05-06-2020




Այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային հումանիտար կազմակերպության ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրետին:

Վերջինս նախ շնորհավորել է Կարեն Սարգսյանին ԱԻՊԾ տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հայտնել, որ հանդիպումը կրում է ճանաչողական բնույթ: Կարեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունն Արցախում՝ հույս հայտնելով, որ երկու կառույցների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հանդիպմանը քննարկվել են նաև առաջիկա անելիքների և փոխգործակցության վերաբերյալ այլ հարցեր: