ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներ կիրականացվեն նաև երեկոյան ժամերին

05-06-2020



Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում՝ մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները: Նախապես սահմանված վայրերում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարներն ախտահանման աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքի բանուկ հատվածներում:

ԱՀ պարետի որոշմամբ՝ վաղ առավոտյան իրականացվող միջոցառումներից բացի, աշխատանքները շարունակվում են նաև երեկոյան ժամերին՝ բազմամարդ վայրերում:Իրականացվող աշխատանքներին աջակցում են նաև ոստիկանության ծառայողները՝ ախտահանման վայրերում սահմանափակելով քաղաքացիների շարժը: