ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 30.07.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 31.07.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31-07-2020


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

           Հուլիսի 30-ին ժամը 09:16-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ շարք. Մ.Չալյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն  համայնքի բնակիչ Լեռնիկ Ավանեսյանը 29.07.2020թ ժամը 18:00-ի սահմաններում նույն համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ժամը 10:25-ին ՀՓՄ առաջին պահակախմբի պետ, փ/ծ ավ. լ-նտ Գ.Հարությունյանը, Մարտունու ԱԻ բաժնի ԲՏՊ բաժանմունքի սակրավոր, փ/ծ ք/աշխ. Վ.Մկրտչյանը և առաջին պահակախմբի վարորդ-փրկարար, փ/ծ ավ. ենթ. Գ.Դանիելյանը «ՈւԱԶ» մակնիշի 953VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով և տեղ են հասել՝ ժամը 11:05-ին: Ժամը 11:35-ին իրականացվել է պայթյուն՝ 227 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ (X-4397063, Y-8674091):  Աշխատանքներն ավարտելուց հետո ԱԻՊԾ աշխատակիցները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:20-ին:

            Հաղորդագրությունը  փոխանցվել է  ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության, ԱՀ ԱԱԾ և «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ  մասեր:

 

Զինամթերքի ոչնչացում

           Հուլիսի 30-ին ժամը 12:08-ին «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ Ս.Հովսեփյանից  տեղեկություն է ստացվել, որ  Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի տարածքում (X-4441298, Y-8660541) ժամը 13:00-ին տարբեր տեսակի և քանակի զինամթերք վնասազերծելու նպատակով կազմակերպության սակրավորների կողմից իրականացվելու է պայթյուն՝ 6 կգ 600 գ  տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:

          Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոն, ԱՀ  ՊԲ, ԱՀ  ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ  և  մասեր:

 

Ավտոմեքենայի քարշակում

           Հուլիսի 30-ին ժամը 16:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով ժամը 16:55-ին մեկնել է Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի տարածք՝ Մարտակերտի ՀՓՄ-ի «ՈՒՐԱԼ» մակնիշի 961VV01 պ/հ հրշեջ մեքենան, որը շարժիչի խափանման պատճառով մնացել է կես ճանապարհին, քարշակելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:20-ին:

 

Կենցաղային  պատահարներ

            Հուլիսի 30-ին ժամը 09:50-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ շարք. Մ.Չալյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 09:50-ին Մարտունու ՀՓՄ-ից «ԶԻԼ-130 մակնիշի 948vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Մարտունու շրջանի Ննգի համայնք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (խողովակի փչում): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:50-ին:

***

Հուլիսի 30-ին ժամը 11:08-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մանուշակ Բաղդասարյանից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փկղ. 26 հասցեում փակվել է առանձնատան մուտքի դուռը, որում գտնվում է տան տեր Շուշան Միքայելի Հայրապետյանը (1930 թ. ծնվ.), սակայն չի կարողանում բացել դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:09-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 912vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ տան տեր Շ.Մ. Հայրապետյանին անհրաժեշտ է բժշկական օգնություն (ցավեր ստորին վերջույթում): Կանչի վայր է ուղարկվել «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ ավտոմեքենան: Վատառողջ Շ.Մ. Հայրապետյանին շտապ օգնության ավտոմեքենա տեղափոխելուց  հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:10-ին:

                                                                              ***

            Հուլիսի 30-ին ժամը 14:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Նվեր Ղահրամանյանից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:38-ին ՓՈԻՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈւԱԶ»  մակնիշի  912vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Մինչև կանչի վայր ժամանելը ահազանգողը հայտնել է, որ վերելակը բացվել է: Օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:46-ին:

***

            Հուլիսի 30-ին ժամը 17:10-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 17:10-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 047ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոց՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 20:00-ին:

***

            Հուլիսի 30-ին ժամը 17:41-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ կրտ. ս-նտ Ս.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 17:41-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 053ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 20:22-ին:

***

            Հուլիսի 31-ին ժամը 06:50-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 06:50-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 047ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոց՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում):

 

Համաճարակի վերաբերյալ տեղեկություններ

            Հուլիսի 30-ին ժամը 09:08-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնի պետ, փ/ծ մայոր Ա.Մանուկյանից տեղեկություն է ստացվել, որ 30.07.2020թ ժամը 09:00-ից մինչև 31.07.2020թ ժամը 09:00-ն Շահումյանի շրջանի «Խարխապուտ» հսկիչ անցագրային կետով ՀՀ տարածքից ԱՀ տարածք է եկել 256 հոգի (ջերմող չկա):

***

            Հուլիսի 30-ին ժամը 09:09-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Մ.Օրդիանցից տեղեկություն է ստացվել, որ 30.07.2020թ ժամը 09:00-ից մինչև 31.07.2020թ ժամը 09:00-ն Քաշաթաղի շրջանի «Աղավնո»  հսկիչ  անցագրային կետով ՀՀ տարածքից ԱՀ տարածք է եկել 125 հոգի, որից 18 զ/ծառայող (ջերմող չկա),  «Որոտան-Խնձորեսկ»  հսկիչ  անցագրային կետով՝ 65 հոգի, որից 39-ը զ/ծառայող (ջերմող չկա):

                                                                                   ***

            Հուլիսի 30-ին  ժամը 09:45-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 09:45-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Սարոյան 2,6, Պարսեղով 4 և Մամիկոնյան 7 շենքեր՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:38-ին:

***

            Հուլիսի 30-ին  ժամը 14:15-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Ս.Ավանեսյանից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 14:15-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 8, 13 Ստեփանյան 6, Անդրանիկի 2, Իսակովի 2, 11 և Մանուկյան 17 շենքեր՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 16:11-ին:

***

            Հուլիսի 30-ին ժամը 16:45-ին ԱՀ ԱԻՊԾ ՔՊ և ԱՀՎ շտաբի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Գ.Ավագիմյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:45-ին «Սոբոլ» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes-Benz Sprinter» մակնիշի 20LL099 պ/հ ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 11 հասցեից մեկ բնակիչ է տեղափոխվել  ք.Շուշի «Շուշի Ավան Պլազա» հյուրանոց՝ մեկուսացնելու նպատակով: Տեղափոխելուց հետո տվյալ ավտոմեքենան վերադարձել է Ստեփանակերտ քաղաք, ԱԻՊԾ-ի տարածք և ախտահանվել՝ ժամը  17:27-ին (մեկնում՝ ժամը 17:31-ին):

***

              Հուլիսի 31-ին ժամը 08:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 1-ին օպերատիվ խմբի 1-ին ջոկի  հրամանատար, փ/ծ ավ. լ-նտ Դ.Դոլուխանյանից տեղեկություն է ստացվել, որ 30.07.2020թ. ժամը 08:00-ից մինչև 31.07.2020թ. ժամը 08:00-ն ՀՀ տարածքից ԱՀ տարածք է մեկնել Շահումյանի շրջանի հսկիչ անցագրային կետով «Խարխապուտ»-102 բեռնատար, 65 մարդատար և 10 ՊԲ ավտոմեքենա: Բոլոր ավտոմեքենաները հսկիչ անցագրային կետում ախտահանվել են և մտել ԱՀ տարածք:

                                                                              ***

            Հուլիսի 31-ին ժամը 08:00-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ 30.07.2020թ. ժամը 08:00-ից մինչև 31.07.2020թ. ժամը 08:00-ն ՀՀ տարածքից ԱՀ տարածք է մեկնել Քաշաթաղի շրջանի հսկիչ անցագրային կետերով՝ «Աղավնո»-74 բեռնատար և 47 մարդատար ավտոմեքենա, «Որոտան-Խնձորեսկ»-17 բեռնատար և 18 մարդատար ավտոմեքենա: Բոլոր ավտոմեքենաները հսկիչ անցագրային կետում ախտահանվել են և մտել ԱՀ տարածք:

 

Հերթափոխ  հսկիչ անցագրային կետում

Հուլիսի 30-ին ժամը 09:10-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ շարք. Ե.Զաքարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:10-ին Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 922VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Քաշաթաղի շրջանի «Աղավնո» հսկիչ անցագրային կետ՝ հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխն կատարելու նպատակով և տեղ են հասել՝ ժամը 10:30-ին: Հերթափոխն իրականացնելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:25-ին:

                                                                             ***

Հուլիսի 30-ին ժամը 10:57-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10 :57-ին Քաշաթաղի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 117ՏՏ90 պ/հ ավտոմեքենայով մեկնել են «Որոտան-Խնձորեսկ» հսկիչ անցագրային կետ՝ հերթապահություն իրականացնող անձնակազմի հերթափոխն կատարելու նպատակով և տեղ են հասել՝ ժամը 12:26-ին: Հերթափոխն իրականացնելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 16:38-ին:

 

Այլ զանգ

Անվտանգության ապահովում

            Հուլիսի 30-ին ժամը 16:45-ին Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ կրտ. ս-նտ Ս.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:45-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 053UU90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք` «Ստեփանակերտ օդանավակայան» ՓԲԸ անվտանգության ապահովման նպատակով: Անվտանգությունն ապահովելուց հետո հրշեջ մեքենան վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:40-ին: