ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Սեպտեմբերի 4-ին նշվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը

04-09-2020


Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ  ՀՀ  ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և համակարգի ամբողջ ծառայողներին՝ մասնագիտական օրվա   կապակցությամբ, մաղթում  խաղաղություն և ամենայն բարիք։ 

Փրկարարը բազմիցս ապացուցել է, որ իր առաքելությունը ոչ միայն շեշտադրված կանխարգելումն է, այլև օգնության ձեռք մեկնելն ու ուրիշներին օգնելը։

Փրկարարը ընկեր է, եղբայր է, զինվոր է։ Այն մասնագիտություն լինելուց առաջ նվիրում է Հայրենիքին ու ժողովրդին։

Հայաստանի ու Արցախի համանուն  կառույցների համագործակցությունը և փորձի փոխանակումը  այսօր էլ առավել բարձր մակարդակով է շարունակվում։

Շնորհավորանքի հետ մեկտեղ, նաև շնորհակալություն եմ հայտնում գերատեսչության ղեկավարին՝ Արցախի գործընկերներին մշտական աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ փոխգործակցության կապերի խորացումն առաջիկայում  էլ ավելի կընդլայնվի և կամրապնդվի։ Հարգելի գործընկերներ, Ձեր մարդասիրական առաքելության ճանապարհին մաղթում եմ քաջառողջ կյանքի երկար տարիներ, խոհեմություն և խաղաղություն Ձեր ընտանիքներին։

 

Հարգանքով՝ ԱՀ ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյան