ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 13.09.2020թ. ժ. 09:00-ԻՑՄԻՆՉԵՎ 14.09.2020թ. ժ. 09:00-ԻԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

14-09-2020


 

 

Տեխնածին  պատահար

        Հրդեհ (բնակելի տուն)

Սեպտեմբերի 14-ին ժամը  01:05-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր փ/ծ ավագ սերժանտ Ա.Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը  01:00-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը   01:01-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան  իր մարտական հաշվարկով մեկնել է  դեպքի վայր:Տեղ է հասել ժամը 01:15-ին (վերադարձ՝ ժամը 03:27-ին):Ժամը 01:05-ին ավտոմեքենայով դեպքի վայր է մեկնել ԱԱՀՍ Չափարի փրկարարական խումբը: Տեղ է հասել ժամը 01:10-ին (վերադարձ ժամը`02:20-ին): Ժամը 01:10-ին օգնության է մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան` իր  մարտական հաշվարկով:Տեղ է հասել ժամը 01:27-ին (վերադարձ ժամը՝03:26-ին):Ժամը 01:40-ին ավտոմեքենայով դեպքի վայր է մեկնել նաև Մարտակերտի ՇԱԻԲ պետը: Տեղ է հասել ժամը 02:39-ին (վերադարձժամը`02:20-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:08-ին, մարվել`ժամը 02:43-ին:Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր,ավագ սերժանտ Ա.Ասրյանի` նախնական  տվյալներով մասնակի այրվել  է  Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի բնակիչ Ա.Ա.-ին պատկանող բնակելի տունը:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:Հաղորդագրությունը փոխանցվել ԱՀ ոստիկանության, ԱՀԱԱԾ հերթապահ մասեր:

Բնածին պատահար

Հրդեհ (չոր խոտեր)

Սեպտեմբերի 13-ին ժամը  10:02-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Ա.Ա.-ից տեղեկություն է ստացվել,որ ժամը 10:00-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:Ժամը 10:01-ին Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել է դեպքի վայր՝ հրդեհը մարելու նպատակով:Տեղ է հասել ժամը 10:25-ին (վերադարձ ժամը`12:30-ին):Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել` ժամը 11:45-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Ա.Ա.-ից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է, չոր խոտատարածք մակերեսը ճշտվում է:

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժին:

***

Սեպտեմբերի 13-ին ժամը 13:48-ին քաղաքացի Ն.Հ.-ից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Արեշ թաղամասում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:49-ին ՓՈւՎ  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է  դեպքի վայր: Տեղ է հասել ժամը 13:57-ին (վերադարձ՝ ժամը 16:00-ին):Ժամը 13:54-ին օգնության է մեկնել ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը ավտոմեքենայով: Տեղ է հասել ժամը 13:59-ին (վերադարձ՝ ժամը 14:20-ին):Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել`ժամը 15:20-ին: Ըստ ՓՈԻՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ս.Ա.-ի` նախնական  տվյալներով այրվել է մոտ 60×200 մ չոր խոտ և թփեր:

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ոստիկանության քաղաքային վարչության հերթապահ մաս:

 

Կենցաղային կանչեր

Սեպտեմբերի 13-ին  ժամը  13:02-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ դիսպետչեր Է.Ս.-ից տեղեկություն է ստացվել,որ Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 5 բն 39 հասցեից հիվանդ 63-ամյա Ա.Հ.-ին«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 13:03-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ»մակնիշի  912VV01 պ/հ ավտոմեքենայովմեկնելէկանչիվայր՝օգնությունցուցաբերելունպատակով: Օգնությունցուցաբերելուցհետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:20-ին:

***

Սեպտեմբերի 13-ին  ժամը  21:35-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ դիսպետչեր Է.Ս.-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի 5ա բն 33 հասցեից հիվանդ 79-ամյա Ս.Խ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 21:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:57-ին: