ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.09.2020թ. ժ. 09:00-ԻՑՄԻՆՉԵՎ13.09.2020թ. ժ. 09:00-ԻԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-09-2020


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում 


Սեպտեմբերի 12-ին ժամը 09:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Ս-ից   տեղեկություն է ստացվել, որ 11.09.2020թ. ժամը 14:00-ի սահմաններում Ասկերանի իշրջանի Լուսաձոր համայնքի տարածքում հայտնաբերել է զինամթերք՝ նախնական տվյալներով երկու միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ժամը09:40-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը  մեկնել է նշված համայնքի տարածք հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու  նպատակով: Տեղում պարզվել է,որ հայտնաբերված զինամթերքը 3 միավոր գնդիկաբեկորային և 1 միավոր հակատանկային ավիառումբ է: Ժամը 10:45-ին տվյալ տեղանքում իրականացվել է պայթյուն`1 կգ. 281 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ (X-4418638; Y-8650748):Աշխատանքներն ավարտելուց հետո ԱԻՊԾ աշխատակիցներ ըվերադարձել են մշտական տեղակայմանվայր՝ ժամը 11:30-ին:


Բնածին պատահարներ

Հրդեհներ (Չոր խոտատարածք)

Սեպտեմբերի 12-ին ժամը 13:00-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:59-ին  ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի «վերին Դիլիղարդա» կոչվող տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:00-ին Մարտունու ՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր հրդեհը մարելու նպատակով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ ժամը 15:45-ին:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնիահազանգման կենտրոնից ստացված տեղեկության նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և հնձած դաշտ՝ մոտ 40 հա:

                                                                                                                         ***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:25-ին Մարտակերտի շրջանային ԱԻբաժնից տեղեկություն է ստացվել, որժամը 16:24-ին  ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի հարակից դաշտերի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:25-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր հրդեհը մարելու նպատակով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ ժամը 18:15-ին:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ստացված տեղեկության նախնական տվյալներով այրվել է մոտ 15 հա չոր խոտատարածք:

 
                                                                                                                      ***

Սեպտեմբերի 12-ին,ժամը 19:02-ին Մարտակերտի շրջանայինԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որժամը 19:01-ին  ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի հարակից դաշտերի տարածքումբռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 19:02-ին ՄարտակերտիՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր հրդեհը մարելու նպատակով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ ժամը 19:36-ին:

Ըստ Մարտունու շրջանայինԱԻբաժնիահազանգմանկենտրոնիդիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանիցստացված տեղեկության նախնական տվյալներով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք:

           

Կենցաղային պատահարներ

 
Սեպտեմբերի12-ին ժամը12:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքիՍ. Դավիթ 56  բն 41հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:13-ինԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

                                                                                                                                                  ***

Սեպտեմբերի 12-ինժամը 14:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Գ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքիԱ. Հեքիմյան6  բն 41 հասցեում փակվել է սենյակիդուռը՝ մեջը փոքր երեխա կա անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 14:38-ինԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: