ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 18.09.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19.09.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19-09-2020


 

           Հրդեհներ             

               Աղբ                                                

              Սեպտեմբերի 18-ին ժամը 16:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Գ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 38 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:21-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 16:27-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:34-ին, լիկվիդացվել` ժամը 16:39-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:59-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ. Մ.-ի նախնական տվյալներով այրվել է աղբ, երկու աղբամանում:

           Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

 Բնածին պատահարներ

 

 Չոր խոտատարածք

 Հրդեհներ

            Սեպտեմբերի 18-ին ժամը 19:09-ին Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ սերժանտ Հ. Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:07-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Խաչեն կամրջից դեպի Կիչան համայնք տանող ճանապարհին բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 19:08-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով՝ մեկնել է դեպքի վայր, տեղ է հասել ժամը 19:20-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, լիկվիդացվել` ժամը 19:35-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 20:13-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ սերժանտ Հ. Ավետիսյանի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, մակերեսը ճշտվում է:

            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

***

                Սեպտեմբերի 18-ին ժամը 19:20-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ս. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:17-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի «Խդռլու» կոչվող տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 19:18-ին Ասկերանի ՀՓՄ-ից  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 19:24-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, լիկվիդացվել` ժամը 19:45-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:55-ին: Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ս. Ա.-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մոտ 10x40 մ2:

            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

               Կենցաղային  պատահարներ                   

  Սեպտեմբերի 18-ին ժամը 12:52-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ս.-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ 58 շենք բն. 17 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:54-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:42-ին:

***

  Սեպտեմբերի 18-ին ժամը 15:00-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ս. Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:59-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածք՝  տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:59-ին:

 

 Այլ զանգեր          

              Սեպտեմբերի 18-ին ժամը 10:10-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ս. Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:08-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները  ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ քաղաք ԱԻՊԾ տարածք՝ գույքի տեղափոխման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 12:05-ին:

***

              Սեպտեմբերի 19-ին ժամը 06:43-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ի. Մ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:43-ին Քաշաթաղի  ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ քաղաք ԱԻՊԾ տարածք՝ հրաձգությանը մասնակցելու  նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր:

***

              Սեպտեմբերի 19-ին ժամը 07:31-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ սերժանտ Ե. Զ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:30-ին Շուշիի  ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ քաղաք ԱԻՊԾ տարածք՝ հրաձգությանը մասնակցելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր:

 

Ախտահանում           

            Սեպտեմբերի 18-ին ժամը 20:22-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան   Մ. Մ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:22-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ՌԵՆՈ» մակնիշի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի փետրվարի 20 հասցեով՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:09-ին: