ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 19.09.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.09.2020թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20-09-2020


 

Բնածին պատահարներ

 

Հրդեհներ(Չոր խոտատարածք)

 

              Սեպտեմբերի 19-ին ժամը 10:28-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ա.Բ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:26-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի  «Ակնա» թաղամասի «Խդռլու» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:27-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր ,որը տեղ է հասել ժամը 10:32-ին:Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:40-ին, մարվել է`ժամը 10:45-ին: Հրդեհը մարելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 10:50-ին:

               Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ա.Բ.-ից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 10×50մ չոր   խոտատարածք :

               Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

***

              Սեպտեմբերի 19-ին ժամը 12:41-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ Գ.Բ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:39-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի   «Մուղանլու» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և հնձած դաշտ: Ժամը 12:40-ին Մարտունու ՀՓՄ-ից  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր ,որը տեղ է հասել ժամը 12:50-ին:Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել `ժամը 16:20-ին: Հրդեհը մարելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 16:40-ին:

               Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ Գ.Բ.-ից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և հնձած դաշտ՝ մոտ 30 հա:

               Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

***

               Սեպտեմբերի 19-ին ժամը 17:46-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Ա.Ա.-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:44-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:45-ին Մարտակերտի  ՀՓՄ-ի կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր,որը տեղ է հասել ժամը 18:05-ին:Ժամը 18 :12-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից օգնության է մեկնել հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով,որը տեղ է հասել՝ ժամը 18:29-ին ( վերադարձ՝ժամը 22:35-ին):Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:02-ին, մարվել՝ ժամը 22:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 22:35-ին:      

             Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Ա.Ասրյանից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի բնակիչ Յ.Ա.-ին (ծնվ. 1951թ) պատկանող մոտ 200 հատ խոտի տուկ:

             Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ  ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր      Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

***

             Սեպտեմբերի 19-ին ժամը 20:35-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ա.Բ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:33-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի  «Ակնա» թաղամասի «Գյոռոտ» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 20:34-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր ,որը տեղ է հասել ժամը 20:39-ին:Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել`ժամը 21:45-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 21:52-ին:

               Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ա.Բ.-ից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է չոր   խոտատարածք՝ մոտ 1,3 հա:

               Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

 

Կենցաղային պատահար

 

Սեպտեմբերի 19-ին ժամը 10:51-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Ա.Բ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերան շրջանի Խնապատ համայնքի տարածք ՝տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:40-ին:

***

              Սեպտեմբերի 19-ին ժամը 11:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն.Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծի 21 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:12-ին ՓՈԻՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:00-ին: 

***

           Սեպտեմբերի 19-ին ժամը 18:34-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ա.-ից անահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 3 բն 40 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:35-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով:Մինչև փրկարարների կանչի վայր ժամանելը ահազանգողը հայտնել է,որ դուռը բացել են սեփական ուժերով:Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական  տեղակայման  վայր՝ ժամը 19:09-ին:

***

  Օձի հայտնաբերում

 

             Սեպտեմբերի 19-ին ժամը 20:30-ին քաղաքացի Վ.Մ.-ից ահազանգ է  ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 51 հասցեում օձ է հայտնաբերվել` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:31-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր  օգնություն ցուցաբերելու նպատակով: Որոնողական աշխատանքների արդյունքում օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք : Օգնություն ցուցաբերելուց հետո Հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 20:45-ին:

 

                Այլ զանգեր

 

             Սեպտեմբերի 19-ին ժամը 09:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ կապիտան Մ.Ղ.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:55-ին ԱԱՀՍ փրկարարները ավտոմեքենայով մեկնել են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք՝ «N» զորամասի հրաձգարան, կրակային պատրաստականության մասնակցելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:10-ին:

***

              Սեպտեմբերի 19-ին ժամը 18:56-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ սերժանտ Ա .Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:56-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի աշխատակիցները Մարտակերտի ՀՓՄ-ից ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի տարածք՝ հրդեհի վայր,հետաքնություն անցկացնելու նպատակով : Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 22:31-ին:

 

  Համաճարակի վերաբերյալ տեղեկություն

  Ախտահանում

 

              Սեպտեմբերի 19-ին ժամը 19:41-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի 1-ին ջոկի հրամանատար, փ/ծ ավ. լ-նտ Մ.Մ.-ից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 19:41-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոց ՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 21:22-ին: