ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 20.09.2020թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 21.09.2020թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21-09-2020


 

Համաճարակի վերաբերյալ տեղեկություններ

            Սեպտեմբերի 20-ին ժամը 20:31-ին ԱՀ ԱԻՊԾ ՔՊ և ԱՀՎ շտաբի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Գ.Ա.-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:31-ին «Սոբոլ» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes-Benz Sprinter» մակնիշի  ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2Գ հասցեից երկու բնակիչ է տեղափոխվել  ք.Շուշի «Շուշի Ավան Պլազա» հյուրանոց՝ մեկուսացնելու նպատակով: Տեղափոխելուց հետո տվյալ ավտոմեքենան վերադարձել է Ստեփանակերտ քաղաք, ԱԻՊԾ-ի տարածք և ախտահանվել՝ ժամը  21:00-ին (մեկնում՝ ժամը 21:03-ին):  

 

Ախտահանում

            Սեպտեմբերի 20-ին ժամը 10:26-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Ի.Բ.-ից տեղեկություն է ստացվել, որ Ժամը 10:25-ին Շուշիի ՀՓՄ-ից  մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել  է Շուշի քաղաքի Ա.Բեկոր թիվ 10 շենք՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 10:52-ին: